H1N1-ից այսօր երկու մարդ է մահացել. ԱՆ
Առողջություն
12:48 13/01/2016

H1N1-ից այսօր երկու մարդ է մահացել. ԱՆ

Այսօր գրիպի H1N1 ենթատեսակից (խոզի գրիպ) արձանագրվել է մահվան 2 դեպք։ Այդ մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, 60-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։

«Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել։ Եվս մեկ անգամ հորդորում ենք բուժօգնության դիմել ժամանակին», -նշում են նախարարությունից:

Նշենք, գրիպի այս ենթատեսակից 3 քաղաքացի հանրապետությունում մահացել էր 2015-ի վերջին օրերին, ևս 7 մահվան դեպք գրանցվել էր այս օրերին:

Placeholder
H1N1-ից այսօր երկու մարդ է մահացել. ԱՆ