Իրանը Պարսից ծոցում ամերիկացի 10 զինվորականի է ձերբակալել
Քաղաքական
12:40 13/01/2016
Աշխարհ

Իրանը Պարսից ծոցում ամերիկացի 10 զինվորականի է ձերբակալել

«Իրանը Պարսից ծոցում ամերիկացի 10 զինվորականի է ձերբակալել»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ասրիրան.քոմ» կայքը:

Համաձայն տեղեկատվության՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Պարսից ծոցում Իրանի ջրային սահմաններ անօրինական մուտք գործելու համար ձերբակալել են ամերիկացի 10 զինվորականի՝ 9 տղամարդ, 1 կին:

Ամերիկացի զինվորականներն Իրանի ջրային տարածք են մուտք գործել երկու նավակով, որոնցում առկա է եղել 50 մմ տրամաչափով երեքական գնդացիր:

Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պահանջել է ազատ արձակել ամերիկացի զինվորականներին:

Placeholder
Իրանը Պարսից ծոցում ամերիկացի 10 զինվորականի է ձերբակալել