Աշոտյան. Արձակուրդների երկարաձգման որոշումը չի տարածվում բուհերի վրա
Կրթություն, գիտություն
11:50 14/01/2016
Հայաստան

Աշոտյան. Արձակուրդների երկարաձգման որոշումը չի տարածվում բուհերի վրա

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը՝ հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն: Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։ Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա։ Տեղեկացնեմ նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը»,-գրել է նախարարը:

Placeholder
Աշոտյան. Արձակուրդների երկարաձգման որոշումը չի տարածվում բուհերի վրա