Խոզի գրիպից մահվան 14-րդ դեպքը գրանցվեց
Առողջություն
20:07 15/01/2016
Հայաստան

Խոզի գրիպից մահվան 14-րդ դեպքը գրանցվեց

Այսօրվա ընթացքում խոզի գրիպի հետևանքով երեք մարդ է մահացել:

«Քիչ առաջ տեղեկություն ստացվեց մեկ այլ հիվանդի մահվան վերաբերյալ: Նա հունվարի 1-ից հիվանդ լինելով` չի դիմել բուժօգնության: Հիվանդանոց է դիմել միայն հունվարի 9-ին` ծայրահեղ ծանր վիճակում»,-տեղեկացնում է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

Առողջապահության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ  չնայած վերակենդանացման բաժանմունքների մասնագետների տքնաջան պայքարին` արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոններ են ընդունվել հունվարի 13-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում։ Երկուսն էլ ունեին քրոնիկ հիվանդություններ` շաքարային դիաբետ, սիրտ-թոքային անբավարարություն։ Միացված էին արհեստական շնչառության սարքի:

Այսպիսով, Հայաստանում խոզի գրիպի հետևանքով մահացածների թիվը հասավ 14-ի:
 

Placeholder
Խոզի գրիպից մահվան 14-րդ դեպքը գրանցվեց