Քաղցկեղից մահացության ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է աշխարհում
Առողջություն
13:34 15/01/2016
Հայաստան

Քաղցկեղից մահացության ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է աշխարհում

«World Life Expectancy» (Կյանքի տևողությունը աշխարհում) կայքը, որը մոլորակի բնակչության կյանքի տևողության և մահացության վրա ազդող տարատեսակ գործոնների ու հիվանդությունների վերաբերյալ վիճակագրական քարտեզներ է պատրաստում ու հրապարակում, ներկայացրել է քաղցկեղային հիվանդություններից մահացության ցուցանիշը 172 երկրներում:

Որպես հետազոտության հիմք` վերցված են 2014թ-ի բազային տվյալները: Հայաստանում 100 հազար մահացածներից 229,84-ի պարագայում մահվան պատճառը եղել է  քաղցկեղը: Այդ ցուցանիշով  Հայաստանը 172 երկրների շարքում հայտնվել է առաջին հորիզոնականում:

Որպես հիմք` կայքը վերցրել է երկրների ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները, ՄԱԿ-ի ու համաշխարհային այլ հեղինակավոր կառույցների տվյալների բազաները:

Հայաստանին հաջորդում են Զիմբաբվեն, Հունգարիան, Մոնղոլիան, Սերբիան, Խորվաթիան, Լատվիան, Դանիան, Ուրուգվայը: Տասնյակը եզրափակում է Սլովենիան:

Ցուցակում Թուրքիան 40-րդն է` 131,92  ցուցանիշով, Ադրբեջանը 72-րդ տեղում է (112.63), Վրաստանը` 85 (105,94), Իրանը` 113 (92,75): Ռուսաստանում 100 հազար մահացած մարդկանցից 155,28-ի պարագայում է, որ պատճառը  քաղցկեղային հիվանդություններն են: Ցանկում  ՌԴ-ն 15-րդն է ամբողջ աշխարհում:
 

Placeholder
Քաղցկեղից մահացության ցուցանիշով Հայաստանն առաջին տեղում է աշխարհում