Բենզինի գինը Հայաստանում չի իջնում, քանի որ ոլորտը խիստ մոնոպոլիզացված է. Մակարյան
Տնտեսություն
16:51 15/01/2016
Հայաստան

Բենզինի գինը Հայաստանում չի իջնում, քանի որ ոլորտը խիստ մոնոպոլիզացված է. Մակարյան

«Հաշվի առնելով Եվրամիության հետ որոշակի ծրագրերի զարգացումները և տնտեսության մեջ արդեն նկատվող  դիվերսիֆիկացիայի տենդենցները, կարող է 2016-ին հետաքրքիր աճ նկատվել մեր երկրում: Նշվում է, որ տնտեսական աճը կկազմի 2,2 տոկոս, իմ կանխատեսմամբ կարող է հասնել 4 տոկոս»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Միաժամանակ նա կանխատեսում է գործազրկության մակարդակի աճ կապված այն հանգամանքով, որ ՌԴ-ում արտագան աշխատանքի գնվող հայերը ՌԴ վիճակի վատացման դեպքում կարող են վերադառնալ Հայաստան:

Խոսելով համաշխարհային շուկայում նավթի, բենզինի գների անկման մասին և պատասխանելով հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանում էլ բենզինի գինը չի նվազում, Գ.Մակարյանն ասաց, որ ոլորտը մոնոպոլիզացված է, մի քանի հոգու ձեռքում է գտնում:

«Քանի դեռ այդ ոլորտը խիստ մոնոպոլիզացված է, քաղաքական կամք չի արտահայտվում այդ առումով, վերահսկողական մեխանիզմները լավ չեն գործում, իրավիճակը կմնա նույնը: Որոշակի քննադատությունների ներքո կարող է մի քանի կոպեկ իջնել, բայց համահունչ չէ այն գներին, որոնք իջնում են աշխարհում»,- ասաց նա: 

Placeholder
Բենզինի գինը Հայաստանում չի իջնում, քանի որ ոլորտը խիստ մոնոպոլիզացված է. Մակարյան