ԼՂՀ նախագահ. Տարածաշրջանում լարված իրավիճակն առաջադրում է ռազմավարական բնույթի նոր խնդիրներ
Քաղաքական
12:20 15/01/2016
ԼՂՀ

ԼՂՀ նախագահ. Տարածաշրջանում լարված իրավիճակն առաջադրում է ռազմավարական բնույթի նոր խնդիրներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2015թ. արդյունքների ամփոփմանը և  2016թ. անելիքներին:

Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա խնդիրները: Նախագահը 2015 թվականին իրականացված աշխատանքները գնահատել է բավարար:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահ Սահակյանի խոսքով՝ տարածաշրջանում և աշխարհում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ բարդ ու լարված, ինչն առաջադրում է նաև ռազմավարական բնույթի նոր խնդիրներ:

Նախագահն ընդգծել է, որ պաշտպանության բանակը միշտ եղել է և կմնա Արցախի Հանրապետության անկախության, անվտանգության և բնականոն զարգացման հիմնական երաշխավորը՝ ամենայն պատասխանատվությամբ իրականացնելով իր բարձր առաքելությունը ցանկացած պայմաններում:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջև ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:

Նիստին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
ԼՂՀ նախագահ. Տարածաշրջանում լարված իրավիճակն առաջադրում է ռազմավարական բնույթի նոր խնդիրներ