Արձանագրվել է H1N1-ից ևս երկու հիվանդի մահ. ԱՆ
Առողջություն
18:04 15/01/2016
Հայաստան

Արձանագրվել է H1N1-ից ևս երկու հիվանդի մահ. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվարի 15-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք:

«Ցավով տեղեկացնում ենք, որ չնայած վերակենդանացման բաժանմունքների մասնագետների տքնաջան պայքարին` արձանագրվել է H1N1 վարակով երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոններ են ընդունվել հունվարի 13-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում։ Երկուսն էլ ունեին քրոնիկ հիվանդություններ` շաքարային դիաբետ, սիրտ-թոքային անբավարարություն։ Միացված էին արհեստական շնչառության սարքի»,- նշված է ԱՆ տարածած հաղորդագրությունում։

Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝  H1N1-ից Հայաստանում մահացածների թիվը հասավ13-ի: 

Placeholder
Արձանագրվել է H1N1-ից ևս երկու հիվանդի մահ. ԱՆ