«Հուսամ մի օր միասին կաշխատենք». Ս. Թանկյանը շնորհավորել է Երիտասարդական նվագախմբին
Մշակույթ
17:35 15/01/2016

«Հուսամ մի օր միասին կաշխատենք». Ս. Թանկյանը շնորհավորել է Երիտասարդական նվագախմբին

Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը շնորհավորել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին և գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին նվագախմբի հիմնադրման 10-ամյակի առթիվ: Նա իր շնորհավորանքը հղել է տեսաուղերձի միջոցով, որտեղ նաև ասել է. «Հուսամ մի օր միասին կաշխատենք»:

Հիշեցնենք, որ նվագախումբը  հիմնադրման 10-ամյակը նշելու է  մեծ համերգով: Հունվարի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգին մասնակցելու են փայլուն արտիստներ՝ լեհ աշխարհահռչակ  կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին, Նարեկ Հախնազարյանը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և այլ հայ ու արտասահմանցի հայտնի երաժիշտներ:

2005թ-ին Ս. Սմբատյանը հիմնել և մինչ օրս ղեկավարում է Հայաստանի երիտասարդական նվագախումբը` որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Նվագախմբում ընդգրկված են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ: Մեկ տարի անց Հայաստանի երիտասարդական նվագախումբը դարձել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբն, իսկ 2008թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստանձնել է «պետական կարգավիճակ»` բարձր վարպետության և ժամանակակից երաժշտական միտումների խորն ընկալման համար:

Placeholder
«Հուսամ մի օր միասին կաշխատենք». Ս. Թանկյանը շնորհավորել է Երիտասարդական նվագախմբին