Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն գերմանական Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում պատմել է, որ մեծ սիրով կմարմնավորեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարը, փոխանցում է «Russia Today»-ը:
«Պուտին խաղալը շատ, շատ, շատ հետաքրքիր կլիներ, և ես մեծ հաճույքով կխաղայի», -ասել է դերասանը: Նա նաև հայտնել է, որ մի քանի տարի առաջ անձամբ հանդիպել է Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում, սիբիրյան վագրերի փրկության մասին կազմակերպված գագաթաժողովում:
«Իմ հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել այդ վագրերի փրկության նպատակով: Պուտինը և ես խոսել ենք այդ գեղեցիկ կենդանիների փրկության մասին և ոչ մի քաղաքականության», -ասել է Դի Կապրիոն: