New York Times. Թուրքիայում ազատ արձակված գիտնականները վախենում են մեկնաբանել կատարվածը
Քաղաքական
12:51 16/01/2016
Աշխարհ

New York Times. Թուրքիայում ազատ արձակված գիտնականները վախենում են մեկնաբանել կատարվածը

Նախօրեին Թուրքիայում ահաբեկչության մեղադրանքներով ձերբակալված, բայց ավելի ուշ ազատ արձակված տասնյակ գիտնականների գործի հետ կապված մանրամասներ դեռ չկան, բայց եթե գործը հասնի դատարան, նրանց սպառնում է մինչեւ հինգ տարի ազատազրկում: Այս մասին գրում է ամերիկյան New York Times-ը եւ շարունակում. «Գիտնականների կալանավորումը խորացրել է անհանգստությունները Թուրքիայում Էրդողանի իշխանության տարիներին խոսքի ազատության հետ կապված վիճակի վատթարացման վերաբերյալ, եւ վերլուծաբանները ասում են, որ գիտնականների այս վերջին հետապնդումը կոչված է սահմանափակել հանրային քննարկումները եւ ակադեմիական ազատությունը երկրում»:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության թուրքագետ Էմմա Սինկլեր-Վեբը ասել է, որ այս հետապնդումները «շուրջ հետեւանքներ կունենան Թուրքիայում ակադեմիական ազատության վրա եւ կսահմանափակեն ազատ խոսքը»:

Թուրքիայի իշխանությունների քննադատությամբ էր հանդես եկել Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը՝ ասելով, որ ձերբակալությունները «սառը ցնցուղի» ազդեցություն են ունենում հասարակության վրա:

Նախօրեին ձերբակալված գիտնականներից հեռախոսով որեւէ մեկնաբանություն ստանալու New York Times-ի փորձերը ապարդյուն են անցել, քանի որ բոլոր հարցվածները հրաժարվել են խոսել՝ վախենալով բռնաճնշումներից:

Placeholder