Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը պաշտոնապես սկսել է աշխատել
Տնտեսություն
10:14 16/01/2016
Աշխարհ

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը պաշտոնապես սկսել է աշխատել

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը պաշտոնապես հայտարարել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) աշխատանքների մեկնարկի մասին: Այս մասին գրում է rosbalt.ru կայքը:

«Բանկն այսօրվանից սկսել է աշխատել: Դրա ստեղծումը հնարավորություն կտա  կատարելագործել ենթակառուցվածքների շինարարությունը Ասիայում, տարածաշրջանում կնպաստի տնտեսական ինտեգրացիային»,- բացման արարողության ժամանակ ասել է նա:

Սի Ծինփինի խոսքով, Չինաստանը 50 միլիոն դոլար է հատկացրել հատուկ ֆոնդի ստեղծմանը՝  ասիական թույլ զարգացած երկրներում նախագծերի իրականացման համար: Նա նաև հույս է հայտնել, որ մասնակից երկրները կակտիվացնեն իրենց ներդրումները նոր տնտեսական կառույցում:

The Financial Times գրել է, որ բանկը համարվում է Համաշխարհային բանկի պոտենցիալ մրցակից:

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի ստեղծման գաղափարը պատկանում է Չինաստանին: Վրջինս ստացել է ձայների 26,06 տոկոսը, Հնդկաստանը՝ 7,5 տոկոսը, Ռուսաստանը՝ 5,92 տոկոսը: Կառույցին անդամակցում է  57 պետություն, այդ թվում Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան, որոնց մուտքն այդ կառույց առաջացրել է Վաշինգտոնի բացասական արձագանքը:

Ռիա նովոստին գրում է, որ բանկի բացման արարողությունը կայացել է Պեկինում: Միաժամանակ 57 պետության պատվիրակությունների ղեկավարները  սեղմել են կոճակները՝  տալով բանկի աշխատանքի մեկնարկը:

Placeholder
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը պաշտոնապես սկսել է աշխատել