Նոր պաշտոն Գորիկ Հակոբյանի համար. ՉԻ
Օրվա մամուլ
09:15 16/01/2016
Հայաստան

Նոր պաշտոն Գորիկ Հակոբյանի համար. ՉԻ

Փետրվարի 16-ին լրանում է ՀՀ Ազգային անվտանգության  ծառայության պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը: Եվ չնայած նրան, որ ընդամենը հաշված օրեր են մնացել Հակոբյանի՝ աշխատանքից հեռանալուն, այնուամենայնիվ, այս պահին դեռևս անուններ չեն շրջանառվում: Դեռևս հստակ չէ, թե ում է պատրաստվում հանձնել ԱԱԾ պետի պաշտոնը Սերժ Սարգսյանը:

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ ԱԱԾ նոր պետի նշանակումից հետո Սերժ Սարգսյանի հրամանով ԱԱԾ-ում նոր հաստիք կստեղծվի՝ նախագահի ներկայացուցիչը ԱԱԾ-ում պայմանական անվանումով: Հենց այս պաշտոնին էլ կնշանակվի Գորիկ Հակոբյանը, որովհետև նրան այդ համակարգից դուրս որևէ մեկը չի էլ պատկերացնում:

Placeholder
Նոր պաշտոն Գորիկ Հակոբյանի համար. ՉԻ