Ֆրանսիայում դեղորայքի փորձարկման հետևանքով կամավորներից մեկի մոտ ուղեղի մահ է արձանագրվել
Աշխարհում
13:13 16/01/2016
Աշխարհ

Ֆրանսիայում դեղորայքի փորձարկման հետևանքով կամավորներից մեկի մոտ ուղեղի մահ է արձանագրվել

Դեղորայքը, որի կլինիկական փորձարկումից հետո Ֆրանսիայում հանգեցրել է 6 մարդու հոսպիտալացման, ստացել են 90 կամավորներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  Ֆրանսիայի առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենին, գրում է Ռիա Նովոստին:

Նրա խոսքերով՝ առաջին փուլում նախատեսվել է կլինիկական փորձարկմանը ներգրավել 18-55 տարեկան 128 կամավորների: Մինչ օրս նրանցից 90-ն է հասցրել տարբեր չափաբաժիններով օգտագործել դեղը:

Ուրբաթ օրը հայտնի է դարձել, որ դեղահաբն ընդունած 6 անձանց վիճակը վատացել է: Կամավորներից մեկի մոտ ուղեղի մահ է արձանագրվել, իսկ հինգը ծայրահեղ ծանր վիճակում  հոսպիտալացվել են:  Տուժածներից 3-ը հնարավոր է մինչ կյանքի վերջ հաշմանդամ մնան: Այս փորձարկումը կատարվել է մասնավոր հաստատությունում, որը մասնագիտացած է կլինիկական փորձարկումներում:

Placeholder
Ֆրանսիայում դեղորայքի փորձարկման հետևանքով կամավորներից մեկի մոտ ուղեղի մահ է արձանագրվել