«ՌԴ գրիպի համաճարակը կգա սովորականից շուտ»
Աշխարհում
20:28 18/01/2016
Աշխարհ

«ՌԴ գրիպի համաճարակը կգա սովորականից շուտ»

ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան զգուշացրել է, որ գրիպի համաճարակը ՌԴ-ում կսկսվի սովորական ժամկետից շուտ: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:

Նրա խոսքով, այս տարի համաճարակը ՌԴ կգա ոչ թե սովորականի նման Չինաստանի հյուսիսային շրջաններից, այլ Ուկրաինայից, որտեղ կրիտիկական վիճակ է ստեղծվել: Արդեն իսկ գրանցվել են Ուկրաինայից խոզի գրիպի ներթափանցման դեպքեր, մասնավորապես Ռոստովի մարզ, որտեղ մահվան դեպքեր են արձանագրվել:

Placeholder
«ՌԴ գրիպի համաճարակը կգա սովորականից շուտ»