«Զվարթնոց»-ի կլոր շենքի հարցով կազմակերպվելու է քննարկում
Մշակույթ
18:42 18/01/2016
Հայաստան

«Զվարթնոց»-ի կլոր շենքի հարցով կազմակերպվելու է քննարկում

Նկատի ունենալով խնդրի կարևորությունը՝  ՀՀ քաղաքաշինության նախարարությունում նախատեսվում է «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի հարցով կազմակերպել հանդիպում-քննարկում՝ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոների, Երևանի քաղաքապետարանի և ճարտարապետների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության նախարարությունից:

2013 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Արմենիա միջազգային»  օդանավակայաններ  ՓԲԸ զարգացման մաստեր պլանը: Ըստ այդմ՝ հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 2015 թվականի դեկտեմբերի 24-ին տրվել է հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թույլտվությունը:

Placeholder
«Զվարթնոց»-ի կլոր շենքի հարցով կազմակերպվելու է քննարկում