Հարկադիր պարապուրդը  չի կարող անդրադառնալ աշխատավարձերի վրա. քաղաքապետ
Կրթություն, գիտություն
16:50 18/01/2016
Հայաստան

Հարկադիր պարապուրդը չի կարող անդրադառնալ աշխատավարձերի վրա. քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնակրթական հաստատություններում ձմեռային արձակուրդների երկարաձգման հետ կապված՝ այդ հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերից պահումներ չեն լինի:  Այս մասին հայտնում են քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Շրջանառվող լուրերը, թե պահումներ կարվեն աշխատակիցների աշխատավարձերից, չի համապատասխանում իրականությանը: Տվյալ հաստատությունների մեր բոլոր աշխատակիցներն իրենց հասանելիք աշխատավարձերը կստանան ամբողջությամբ», - ասել է Տարոն Մարգարյանը:
 

Placeholder