Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն այսօրվանից դադարեցվում են
Քաղաքական
12:50 18/01/2016

Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն այսօրվանից դադարեցվում են

ՀՀ Ազգային ժողովում ստացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի երկրորդ հրաժարականը: Այդ մասին տեղեկացնում են հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ աղբյուրի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ՀՀ ԱԺ նախագահը ԱԺ առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին: ԱԺ առաջիկա նիստը կկայանա փետրվարի 1-ին:

Ավելի վաղ ՄԻՊ գրասենյակից հայտնել էին, որ այսօրվանից կդադարեն Հայաստանի երրորդ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, քանի որ այսօր Կարեն Անդրեասյանը կրկնեց իր  հրաժարականը: Այդ մասին համապատասխան գրությունն ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով:

Placeholder
Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն այսօրվանից դադարեցվում են