Երկրի բնակչությունը աղքատացել է. Զեկույց
Տնտեսություն
09:43 18/01/2016

Երկրի բնակչությունը աղքատացել է. Զեկույց

Երկրի բնակչության` ավելի քան 3,6 մլրդ մարդու ունեցվածքը 2010 թվականից սկսած պակասել է ավելի քան 1 տրլն դոլարով: Այդ մասին ասվում է ոչ կառավարական Oxfam կազմակերպության հրապարակած զեկույցում, գրում է RT-ն:

Հենց այդքան գումար ունեն աշխարհի 62 հարուստ մարդիկ, որոնց ընդհանուր ունեցվածքը այս հինգ տարիների ընթացքում աճել է 1,76 տրլն դոլարով: Միաժամանակ, ըստ աղբյուրի, հինգ տարի առաջ այդչափ գումար աշխարհում ունեցել են 388 ամենահարուստ մարդիկ:

Փորձագետների կարծիքով, աղքատների ու հարուստների միջև աճող տարբերության պատճառը հարկային արտոնություններն են, որից օգտվում են բնակչության ավելի հարուստ հատվածը: Բացի այդ, նման երևույթի պատճառ է նաև աշխատավարձերի խիստ տարբերությունը, ինչպես նաև, աշխատողներին դրամական պարգևատրությունների կրճատումը:

Placeholder
Երկրի բնակչությունը աղքատացել է. Զեկույց