Գաղտնիության պայմաններում բացվել է Քըրք Քրքորյանի կտակը. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
10:07 19/01/2016
Հայաստան

Գաղտնիության պայմաններում բացվել է Քըրք Քրքորյանի կտակը. «Ժողովուրդ»

Oրերս գաղտնիության պայմաններում բացվել է ամերիկահայ միլիարդատեր, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի կտակը։

Ամերիկահայ աղբյուրներից «Ժողովուրդ»–ին հայտնի է դարձել, որ նա կտակել է վաճառել իր ամբողջ ունեցվածքը և գոյացած գումարն ուղղել բարեգործության։ Ըստ կտակի՝ պետք է ունեցվածքի վաճառքից գոյացած գումարով իրականացվի այն բոլոր ծրագրերի ֆինանսավորումը, որոնք կյանքի են կոչվել Քրքորյանի կենդանության օրոք։ Ասել է թե՝ կտակից օգտվելու ակնկալիք կարող են ունենալ միայն այն կազմակերպությունները, որոնք նախկինում Քրքորյանի հիմնադրամներից օժանդակություն ստացել են։

Հիշեցնենք, որ Քրքորյանի «Լինսի» հիմնադրամը 2000-ականների սկզբին Հայաստանում 200 մլն դոլարի ճանապարհաշինարարություն իրականացրեց։ Բայց Քրքորյանին զայրացրել էր ՀՀ պաշտոնյաների կողմից այդ գումարների մի մասը գրպանելու փաստը, և նա լուծարեց «Լինսի» հիմնադրամը՝ հրաժարվելով Հայաստանին որևէ ցենտ տալ։ Եվ հիմա Քրքորյանի մոտ 3 միլիարդ դոլար կարողությունից Հայաստանին պետք է հատկացվի ճիշտ այդքան գումար և գուցե ավելի:
 

Placeholder
Գաղտնիության պայմաններում բացվել է Քըրք Քրքորյանի կտակը. «Ժողովուրդ»