Եթե մինչև ԸՕ նախագծի քննարկումների մեկնարկը կոալիցիա չկազմվի, այն ընդհանրապես չի կայանա. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
10:15 19/01/2016
Հայաստան

Եթե մինչև ԸՕ նախագծի քննարկումների մեկնարկը կոալիցիա չկազմվի, այն ընդհանրապես չի կայանա. «Ժողովուրդ»

Իշխանական նոր կոալիցիայի  կազմակերպման մասին  լուրերը  տարեսկզբից  կիկին սկսեցին  ակտիվ  շրջանառվել։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով,  իշխանական վերնախավում որոշվել է, որ կոալիցիան պետք է  կազմվի մինչև  ՀՀ նոր ընտրական օրենսգրքի  նախագծի շուրջ  քննարկումների պաշտոնական մեկնարկը։  Ենթադրվում է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ  կմտնեն ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն։

Քննարկումներին կոալիցիայով մոտենալու  հանգամանքը  իշխանությունների համար կարևոր է,  քանի որ այդ դեպքում նրանք  կկարողանան առավել անաղմուկ անցկացնել  նոր ԸՕ-ի՝ իրենց  համար ցանկալի նախագիծը։ 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, եթե  մինչև ԸՕ նախագծի պաշտոնական  քննարկումների մեկնարկը չհաջողվի կոալիցի  կազմել,  ապա այն ընդհանրապես չի կայանա և իշխանության բաժանմանն ուղղված բոլոր հարցրեը  կտեղափոխվեն  2017-ի ԱԺ ընտրություններից հետո։ 

«Ժողովուրդ»-ը  Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար  Վլադիմիր Հակոբյանից փորձել է  այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ, սակայն նա հրաժարվել է այդ լուրը մեկնաբանել։

Placeholder
Եթե մինչև ԸՕ նախագծի քննարկումների մեկնարկը կոալիցիա չկազմվի, այն ընդհանրապես չի կայանա. «Ժողովուրդ»