Ադելի  «Hello» երգի տեսահոլովակը գերազանցել է Gangnam Style-ի ռեկորդը
Մշակույթ
18:33 19/01/2016
Աշխարհ

Ադելի «Hello» երգի տեսահոլովակը գերազանցել է Gangnam Style-ի ռեկորդը

Բրիտանացի երգչուհի  Ադելի Hello երգի տեսահոլովակը YouTube-ում ռեկորդային թվով դիտումներ է ունեցել: 88 օրում դիտումների թիվն անցել է մեկ միլիարդից: Աղբյուրը հիշեցնում է, որ դրա մրցակից՝ կորեացի ռեփեր PSY-ի Gangnam Style երգի տեսահոլովակը 159 օրում է նման դիտում ունեցել: 

2015-ի հոկտեմբերի 22-ին համացանցում տեղադրված տեսահոլովակը առաջին օրերեին 27.7 մլն դիտում ունեցավ: Վերջին երեք ամիսների ընթացքում երգը կայուն լսարան ապահովեց՝ օրական ունենալով 10 մլն դիտում: Սա փորձագետներին թույլ է տալիս ենթադրելու, որ տեսահոլովակը շուտով կգրանցի բացարձակ ռեկորդ: 
 

Placeholder
Ադելի «Hello» երգի տեսահոլովակը գերազանցել է Gangnam Style-ի ռեկորդը