Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկը կոչ է արել խուճապի չմատնվել գրիպի մահացության դեպքերից
Աշխարհում
15:14 19/01/2016
Աշխարհ

Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկը կոչ է արել խուճապի չմատնվել գրիպի մահացության դեպքերից

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան կոչ է արել խուճապի չմատնվել  Ռուսաստանում գրիպի պատճառով մահվան դեպքերի մասին տեղեկություններից: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Ինտերֆաքս-ին:

«Անկասկած, խուճապի համար առիթ չկա: Սակայն ես ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր մարդկային կյանքի  կորուստ անթույլատրելի է այսօրվա աշխարհում: Հարկավոր է այնպես անել, որ ոչ ոք չմահանա»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Աննա Պոպովայի խոսքերով՝ անթույլատրելի են «զրպարտությունները» և «տեղեկատվական սադրանքները» գրիպից մահացության դեպքերի վերաբերյալ:

Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկն ասել է, որ այն պատվաստանյութերը, հակավիրուսային դեղամիջոցները, որոնք օգտագործում են Ռուսաստանում, առկա են բոլոր դեղատներում և ակտուալ են գրիպի շտամների դեմ, այդ թվում՝  H1N1-ի:

Ավելի վաղ Ա.Պոպովան հայտարարել էր, որ վիրուսային հիվանդությունների 42%-ը  կազմում է А(H1N1)-ը: 

Նշվել է նաև, որ խոզի գրիպի դեպքեր արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության 20 մարզերում:

Placeholder
Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկը կոչ է արել խուճապի չմատնվել գրիպի մահացության դեպքերից