Արա Գյուլերի մասին ֆիլմը` Վաշինգտոնի կինոփառատոնում
Մշակույթ
14:30 19/01/2016
Տարածաշրջան

Արա Գյուլերի մասին ֆիլմը` Վաշինգտոնի կինոփառատոնում

Ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի մասին պատմող վավերագրական ֆիլմն այս տարվա մարտ ամսին կներկայացվի Վաշինգտոնի կինոփառատոնում:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  «Ստամբուլի աչքը» անվանումը կրող ֆիլմը իրեն իրենից ներկայացնում է լուսանկարչի կյանքի և աշխատանքների կինոդիմանկարը: Ֆիլմի առանցքում Գյուլերի նախապատրաստումն է լուսանկարների ցուցահանդեսին, աշխատանքների ընտրությունը և լուսանկարչի մտորումներն իր արխիվների ապագայի մասին:

Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է։ Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով։ Ծնվել է Ստամբուլ քաղաքում հայկական ընտանիքում։

«Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք:

Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում:

Placeholder
Արա Գյուլերի մասին ֆիլմը` Վաշինգտոնի կինոփառատոնում