ԵԱՀԿ-ն կոչ է անում մեծացնել ջանքերը՝ Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին բացահայտելու համար
Քաղաքական
16:06 19/01/2016

ԵԱՀԿ-ն կոչ է անում մեծացնել ջանքերը՝ Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին բացահայտելու համար

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի օրը վերահաստատում է իր կոչը՝ արագ և թափանցիկ դատական կարգով բացահայտել սպանության ետևում գտնվող պատվիրատուներին։ Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից։

«Ես հույսով եմ, որ դատավարության վերջին զարգացումները կօգնեն սպանության պատվիրատուներին կանգնեցնել արդարադատության առաջ»,-նշել է Միյատովիչը՝ նկատի ունենալով 2015թ. դեկտեմբերին Ստամբուլի գլխավոր դատախազության որոշումը՝ հաստատել դատախազի ներկայացրած մեղադրական ակտը և հետաքննել 25 պաշտոնատար անձանց։ 

«Ես հավատում եմ, որ դատավարությունը վերջապես արդարություն կբերի Հրանտ Դինքի ընտանիքի, ընկերների և գործընկերների համար։ Պատվիրատուների բացահայտումը նաև ողջ հասարակությանը ցույց կտա արտահատման ազատության կարևորությունը և լրագրողների նկատմամբ բռնությունների դեմ շարունակական պայքարի անհրաժեշտությունը»,-ասել է Դունյա Միյատովիչը։

Հրանտ Դինքը, ով «Ակոս» շաբաթաթերթի խմբագիրն էր, 2007թ․-ի հունվարի 19-ին սպանվեց Ստամբուլում՝ իր խմբագրության առջև։ 2011թ․-ին հարցագործ  Օգյուն Սամաստը դատապարտվեց  22 տարի և 10 ամիս ազատազրկման։ Նրա հանցակից Յասին Հայալը դատապարտվեց  ցմահ ազատազրկման՝ Սամաստին զենք և գումար տրամադրելու համար։

Placeholder
ԵԱՀԿ-ն կոչ է անում մեծացնել ջանքերը՝ Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին բացահայտելու համար