Շառլ Ազնավուրի դուստրը Սերժ Սարգսյանին խնդրում է ազատ արձակել Վարդան Պետրոսյանին
Իրավունք
15:25 19/01/2016

Շառլ Ազնավուրի դուստրը Սերժ Սարգսյանին խնդրում է ազատ արձակել Վարդան Պետրոսյանին

Աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝  Սեդա Ազնավուրը, դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ հումորիստ Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու խնդրանքով, ով այժմ գտնվում է բանտարկության կիսաազատ ռեժիմում։

«Nouvelles d'Arménie»-ն գրում է, որ, Վարդան Պետրոսյանն աշխատում է առավոտյան ժամը 8-ից մինչև 20-ը և վերադառնում է բանտ երեկոյան 20-ին ու այնտեղ է մնում մինչև առավոտյան ժամը 8-ը։ Այսօր լրանում է նրա բանտարկության 785-րդ օրը։

Սերժ Սարգսյանին ուղղված նամակում Սեդա Ազնավուրը գրել է․

«Թանկագին Պարոն Նախագահ,

Քանի որ Դուք բարեկամն եք իմ հանրաճանաչ հայրիկի, որն այնքան ջանք է թափում Հայաստանի բարօրության համար, կարող էիք նրա դուստր ՍԵԴԱՅԻՆ երջանկացնել` ԱԶԱՏ արձակելով Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ։ Չե՞ որ նա արդեն վճարել է իր պարտքը։ Անչափ շնորհակալ կլինեմ, եթե իմ խնդրանքն ընդունեք բարյացակամորեն։

Խորին հարգանքներս Ձեզ ու Ձեր հրաշալի ընտանիքին։

Սեդա Ազնավուր»։
 

Placeholder
Շառլ Ազնավուրի դուստրը Սերժ Սարգսյանին խնդրում է ազատ արձակել Վարդան Պետրոսյանին