«Եվրատեսիլ-2016». Հայաստանի ներկայացուցչի երգն արդեն ընտրված է
Մշակույթ
09:25 20/01/2016
Հայաստան

«Եվրատեսիլ-2016». Հայաստանի ներկայացուցչի երգն արդեն ընտրված է

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբն ընտրել է այն երգը, որը Իվետա Մուկուչյանը կներկայացնի «Եվրատեսիլ-2016»-ին: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից: 

«Վերջին ամիսների ընթացքում ավելի քան 300 երգ ենք ստացել ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեդիայից, Բելգիայից, Գերմանիայից և, իհարկե, Հայաստանից: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը բավականին բարդ ընտրություն է անցկացրել, որի արդյունքում առանձնացրել էր լավագույն 2 երգը՝ մեկը Շվեդիայից, մյուսը՝ Հայաստանից»,-ասել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը՝ հավելելով, որ վերջնական երգն արդեն ընտրված է:

Երգն ու տեսահոլովակը կներկայացվի միասին:

Իվետա Մուկուչյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երգի ձայնագրման աշխատանքներն արդեն սկսել են: 

«Եվրատեսիլ-2016»-ին մասնակցելու է 43 երկրի ներկայացուցիչ՝ Ալբանիա, Հայաստան, Ավստրալիա, Ավստրիա, Ադրբեջան, Բելառուս, Բելգիա, Բոսնիա-Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Մակեդոնիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Միացյալ Թագավարություն:

Մրցույթը  կայանալու է Ստոկհոլմում 2016-ի մայիսի 10-14-ը:

Placeholder
«Եվրատեսիլ-2016». Հայաստանի ներկայացուցչի երգն արդեն ընտրված է