Իրանի ԱԳ նախարարը Դավոսի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել է Շվեյցարիա
Տնտեսություն
12:28 20/01/2016
Աշխարհ

Իրանի ԱԳ նախարարը Դավոսի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել է Շվեյցարիա

Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով մեկնել է Շվեյցարիա:

Արտգործնախարար Զարիֆին ուղեկցում է ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մոհամմադ Նահավանդիանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Դավոսի տնտեսական համաժողովում Իրանը ներկայացնում էր նախագահ Հասան Ռոհանին:

Placeholder
Իրանի ԱԳ նախարարը Դավոսի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել է Շվեյցարիա