Նոր տվյալներ գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների մասին
Առողջություն
18:32 20/01/2016
Հայաստան

Նոր տվյալներ գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների մասին

Գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդները շարունակում են առողջացմամբ դուրս գրվել, իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների մեծ մասը տեղափոխվում է սոմատիկ բաժանմունքների հիվանդասենյակներ։ Այս մասին տեղեկացնում են ԱՆ մամուլի ծառայությունից:

Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 174 քաղաքացի։ Նրանցից 129-ը մինչև 18 տարեկան են։ 82-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 36-ը` երեխաներ։ Արհեստական շնչառության սարք շարունակում է միացված մնալ 6 հիվանդի:

Նախարարությունից նշում են, որ այսօր արձանագրված մահվան երկու դեպքերը  պայմանավորված են եղել ուշ դիմելիությամբ և ուղեկցող հիվանդություններով:

Նշենք, որ H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել:

Placeholder
Նոր տվյալներ գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդների մասին