Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նաիրիտցիները, ովքեր բավականին երկար ժամանակ բողոքի ակցիաներ իրականացրեցին՝ աշխատավարձի պարտքը վճարելու պահանջով ու հասան հաջողության, սկսում են նոր ակցիաներ՝ այս անգամ մեկ այլ պահանջով:
«Այս պահին միայն վերագործարկման խնդիր է դրվում»,- Panorama.am-ին ասաց նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:
Նա նշեց, որ գործարանի վերագործարկման մի քանի տարբերակ է ներկայացվել, պետք է քննարկել ու ընտրել այդ տարբերակներից մեկը:
«Մեզ համար միևնույնն է, թե վերագործարկման որ տարբերակը կլինի, կարևորը որ վերագործարկում լինի, այսինքն «Նաիրիտ»-ը սկսի աշխատել, աշխատատեղեր բացվեն: Վերագործարկում հնարավոր է, ներկայացված տարբերակներով 60-100 միլիոն դոլարի ներդրում է պետք: Այն թիվը, որ նշվում էր աուդիտից հետո՝ 300 միլիոն դոլար, չափազանցություն է: Իհարկե, լավ կլինի, որ որևէ մեկն այդքան ներդրում անի, բայց եթե գումարների սղություն, խնդիր կա, մինչև 100 միլիոն դոլարի ներդրումով հնարավոր է վերագործարկել գործարանը»,- ասաց Ա.Հարությունյանը:
Նաիրիտցիները հավաքվելու են կառավարության շենքի առջև հունվարի 21-ին:
«Ենթադրում եմ, որ մեր ակցիաներն այս պահանջով կլինի պարբերական, իսկ հունվարի 21-ի հավաքի ժամանակ կորոշենք մեր ռազմավարությունը»,- նշեց նա: