Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ինձ համար որպես տրամաբանող մարդու, շատ տարօրինակ է, որ հարևանները ոչ մի ձայն չեն հանել: Այդ կրակոցները նրանք չէին կարող չլսել», -այսօր Պերմյակովի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը:
Տիկին Սահակյանը ենթադրում է, որ հարևաններ լռություն են պահպանում, քանի որ հետո, նրանք հասկացել են, որ եթե կրակոցների պահին ձայն հանեին, ապա փոքրիկ Սերյոժան կենդանի կմնար:
Իրավապաշտպան, Ավետիսյանների իրավահաջորդների մյուս ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ասաց, թե կմիջնորդեն, որ բոլոր հարևանները, ովքեր ապրում են Ավետիսյանների տան մոտ, հարցաքննվեն դատարանում:
«Մինչ այդ մենք արձանագրում ենք հարևանների ոչ տրամաբանված պահվածք, նրանք չէին կարող չլսել կրակոցների ձայները: Հրաևանները ակնհայտորեն վախեցած են, որը կարևոր նշանակություն ունի հանցագործությունը բացահայտելու տեսակետից, և նախաքննական մարմինը պետք է պատշաճ միջոցներ ձեռնարկեր` բացահայտելու այդ զսպող կամ սահմանափակող հանգամանքը բացահայտեր», -հավելեց Սաքունցը:
Նրա խսքով, տուժողների ներկայացուցիչները նախաքննական մարմնին միջնորդել են փորձարարություն կատարել` պարզելու, արդյոք հնարավոր է լսել ինքնաձիգի կրակոցի ձայնը համապատասխան հեռավորությունից, սակայն նախաքննական մարմինը չի բավարարել միջնորդությունը: