Ճապոնիան չեղարկել է Իրանի դեմ պատժամիջոցները
Քաղաքական
12:50 22/01/2016
Աշխարհ

Ճապոնիան չեղարկել է Իրանի դեմ պատժամիջոցները

Ճապոնիայի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկված են: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Էսխիդե Սուգան:

Ինչպես նշվում է, չեղարկման մասին որոշումը հաստատել է նաև Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան:

Հաղորդվում է, որ պատժամիջոցների վերացման մասին որոշմամբ արդեն հնարավոր կդառնա Իրանի և Ճապոնիայի միջև լայնածավալ ներդրումային պայմանավորվածությունների իրագործումը,  որոնց մասին համաձայնություն էր ձեռք բերվել նախորդ տարի Ճապոնիայի արտգործնախարարի՝ Թեհրան կատարած այցի շրջանակներում:

Placeholder
Ճապոնիան չեղարկել է Իրանի դեմ պատժամիջոցները