Սեյրան Օհանյանը Կասպրշիկին է ներկայացրել ադրբեջանական կողմից հրահրվող սադրանքները
Քաղաքական
14:41 22/01/2016

Սեյրան Օհանյանը Կասպրշիկին է ներկայացրել ադրբեջանական կողմից հրահրվող սադրանքները

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 21-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է վերջին շրջանում ադրբեջանական կողմից հրահրվող սադրանքների և հայկական կողմի պատասխան գործողությունների մասին: ՀՀ պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ նշել է իրավիճակի վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով հետաքննչական միջազգային մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը:

Դեսպան Անջեյ Կասպիշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել իրավիճակի պարբերաբար սրման վերաբերյալ և խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել:

Placeholder
Սեյրան Օհանյանը Կասպրշիկին է ներկայացրել ադրբեջանական կողմից հրահրվող սադրանքները