Ջերմաստիճանի անկում և տեղումներ՝ առաջիկա օրերին
Հասարակություն
16:47 22/01/2016
Հայաստան

Ջերմաստիճանի անկում և տեղումներ՝ առաջիկա օրերին

Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն, քանի որ հանրապետության տարածքին մոտենում է նոր հզոր ցիկլոն: Panorama.am-ին տեղեկացրեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա նշեց, որ հունվարի 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 23-24-ին հովտային գոտիներում՝ թաց ձյուն:  Հունվարի  24-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, առանձին շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Գ.Սուրենյանի հաղորդմամբ,  հունվարի 24-ի երեկոյան ժամերին  հանրապետություն կթափանցեն արկտիկական ցուրտ հոսանքներ, օդի ջերմաստիճանը հունվարի 24-27-ին աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով: Հունվարի 25-ին և 26-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի ձյուն, առավել առատ տեղումներ կլինենն  հունվարի 24-ին և 25-ին:

Նա աաց, որ այդ օրերին լեռնային շրջաններում ջերմաստիճանը կիջնի մինչև -26 աստիճան, Արարատյան  դաշտում՝ մինչև -16-17 աստիճան, մայրաքաղաքում՝  մինչև -16 աստիճան:  Հունվարի 25-ից հետո ցերեկային ժամերին ջերմաստիճանը Երևանում և Արարտյան դաշտում լինելու է բացասական:

Երևանում՝

Placeholder
Ջերմաստիճանի անկում և տեղումներ՝ առաջիկա օրերին