ՀՊԵՆ-ը, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Լուկա Լուչինին՝ հայաստանյան բեմում
Մշակույթ
09:17 23/01/2016
Հայաստան

ՀՊԵՆ-ը, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Լուկա Լուչինին՝ հայաստանյան բեմում

Հանրահայտ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար  Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ է ունենալու հայաստանյան բեմում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգը կայանալու է հունվարի 27-ին:

Նվագախմբի մամուլի ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ համերգի ընթացքում Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և կիթառահար Լուկա Լուչինիի կատարմամբ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ կհնչեն Աստոր Պիացոլլայի, Անտոնիո Վիվալդիի  ստեղծագործություններից, ինչպես նաև երաժշտություն Էննիո Մորիկոնեի  կինոֆիլմերից, Մարտին Պալմերիի «Տանգո» ստեղծագործությունը, արգենտինյան տանգոներ:

Նշենք, որ հունվարի 27-ի համերգը Պիետրոդարկին և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն առաջին համագործակցությունը չէ: Նախորդ տարիներին նրանք մի քանի անգամ ելույթ ունեցել են հայ հանդիսատեսի համար՝ ամեն անգամ ներկայացնելով նոր ստեղծագործություններ:   

 

 

Placeholder
ՀՊԵՆ-ը, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Լուկա Լուչինին՝ հայաստանյան բեմում