Պաշտոն ստանալու հեռանկարը Վահան Բաբայանին հետ է պահել ԲՀԿ-ն լքելու քայլից. ՉԻ
Օրվա մամուլ
09:33 23/01/2016
Հայաստան

Պաշտոն ստանալու հեռանկարը Վահան Բաբայանին հետ է պահել ԲՀԿ-ն լքելու քայլից. ՉԻ

«Չորրորդ իշխանության» լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, ամանորի տոներից առաջ ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը ցանկացել է հրաժարական տալ իր պաշտոնից, նաև՝ դուրս գալ այդ կուսակցությունից:

Ըստ թերթի աղբյուրների, նա այդ քայլին է գնացել կուսակցության ներոսում տարաձայնությունների պատճառով: Սակայն Վ.Բաբայանը նույնքան արագ փոխել է իր որոշումն այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միջև կոալիցիա կազմելու հեռանկար է նշմարվում: Իշխանության ներհոսում տեղ գրավելու հեռանկարը Բաբայանին միանգամից մոռացության է տվել նեղացվածությանը:

Placeholder
Պաշտոն ստանալու հեռանկարը Վահան Բաբայանին հետ է պահել ԲՀԿ-ն լքելու քայլից. ՉԻ