Դավոսի միջազգային համաժողովի  անվտանգության աշխատակիցները մեղադրվում են թմրանյութ օգտագործելու մեջ
Իրավունք
13:26 23/01/2016
Աշխարհ

Դավոսի միջազգային համաժողովի անվտանգության աշխատակիցները մեղադրվում են թմրանյութ օգտագործելու մեջ

Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի անվտանգությունն ապահովող շվեյցարացի զինվորները մեղադրվում են թմրանյութ օգտագործելու մեջ: Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, խոսքը 12 զինվորի մասին է: Նրանցից յոթն օգտագործել են կանեփ, հինգը՝ կոկաին:

Շվեյցարական բանակի մամուլի քարտուղարը հաստատել է տեղեկատվությունը: Նա նշել է, որ կանեփ օգտագործածներին սպառնում է 10-օրյա կալանք և 490 դոլարի չափով տուգանք, իսկ կոկաին օգտագործածներն աշխատանքից կազատվեն ու քաղաքացիական դատարանի առաջ կկանգնեն:

Համաշխարհային տնտեսական ֆորումը մեկնարկել է Դավոս քաղաքում հունվարի 20-ին: Այն այսօր կավարտի աշխատանքները:

Placeholder
Դավոսի միջազգային համաժողովի անվտանգության աշխատակիցները մեղադրվում են թմրանյութ օգտագործելու մեջ