Կուստուրիցան ցանկանում է ռուսերեն լեզով ֆիլմ նկարահանել
Մշակույթ
11:00 25/01/2016
Աշխարհ

Կուստուրիցան ցանկանում է ռուսերեն լեզով ֆիլմ նկարահանել

Ռեժիսոր Էմիր Կուստուրիցան հայտարարել է, որ ցանկանում է ռուսերեն լեզվով ֆիլմ նկարահանել: Գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Ռուսսկիյ էքսպրես» ռուս-սերբական մեդիակենտրոնին:

«Ես մտածում էի ֆիլմ նկարահանել Դոստոևսկու մասին: Միլիոն գաղափար ունեմ, դա իմ ամենամեծ խնդիրն է: Ես անպայման մինչև կյանքիս ավարտը պետք է ռուսական ֆիլմ նկարահանեմ, ռուսերեն լեզվով, ես սիրում եմ Ռուսաստանը,  քանի որ զգում եմ, որ իմ երակներում նույն արյունն է հոսում»,-ասել է նա:

Նրա խոսքով Ռուսաստանում չափազանց շատ ավանդական գրական ժառանգությունը կա:

Placeholder
Կուստուրիցան ցանկանում է ռուսերեն լեզով ֆիլմ նկարահանել