Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է
Մշակույթ
12:21 25/01/2016
Աշխարհ

Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է

«Աշխատել է պետք»: Սա է եղել  ռուս նշանավոր երգիչ-կատարող, պոետ, երգահան և դերասան  Վլադիմիր Վիսոցկու սիրած արտահայտությունը: Նա ոչ միայն սիրում էր դա պարբերաբար կրկնել, այլ նաև հետնց այդպես էլ արել է.  Երկար կյանք չի ունեցել, բայց հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի։



Այսօր Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է. 1938 թ. հունվարի 25, Մոսկվա:  Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ՝ Ուրալում։ Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում։ Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում։ Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք։

Չնայած որ անտեսված էր խորհրդային իշխանությունների կողմից, Վիսոցկին դեռևս կենդանության օրոք ձեռք բերեց հիրավի համախորհրդային ճանաչում։

1970-ին համերգներ է տվել Հայաստանում։

Վ.Վիսոցկին մահացել է 1980 թվականին:


 

Placeholder
Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է