Զինված խմբի գործով կալանավորվածներից մի քանիսը ազատ արձակվեցին
Իրավունք
14:00 25/01/2016

Զինված խմբի գործով կալանավորվածներից մի քանիսը ազատ արձակվեցին

Նախորդ տարեվերջին Նորք Մարաշի տներից մեկում հայտնաբերված ու վնասազերծված զինված խմբի գործով անցնող Նելլի Մինասյանը ազատ է արձակվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Մինասյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Մինասյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը կա և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Այսօր ազատ են արձակվել նաև այս գործի շրջանակներում կալանավորված Լիլիթ Թորոսյանը, Սրբուհի Այվազյանը, ինչպես նաև Հայկ և Հրանտ Վարդանյանները:

Placeholder
Զինված խմբի գործով կալանավորվածներից մի քանիսը ազատ արձակվեցին