Գների աճ և խնդիրներ ԵԱՏՄ-ում՝ թուրքական ապրանքների արգելքի հետ կապված
Տնտեսություն
11:21 26/01/2016
Տարածաշրջան

Գների աճ և խնդիրներ ԵԱՏՄ-ում՝ թուրքական ապրանքների արգելքի հետ կապված

Թուրքիայից մատակարարվող սննդի էմբարգոն կարող է Ռուսաստանում պարենային ապրանքների գնաճի հանգեցնել և սրել Մոսկվայի հարաբերությունները ԵԱՏՄ գործընկերների հետ: Գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Գայդարի ինստիտուտի և Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և հանրային կառավարման ակադեմիայի կատարած տնտեսական մոնիտորինգին:

«Թուրքիայից ներկրումը փոխարինելով այլ երկրների կամ տեղական մրգերով ու բանջարեղեններով կարող է ռուսական շուկայում հանգեցնել գների բարձրացման»,- նշված է փաստաթղթում:

Փորձագետները չեն բացառում նաև Անկարայի պատասխան արգելքը:

Փաստաթղթի հեղինակները հիշեցրել են, որ ռուսական էմբարգոյին չեն միացել ԵԱՏՄ մյուս անդամները: Նման իրավիճակը, ըստ փորձագետների, կարող է վատթարացնել հարաբերությունները դաշնակից երկրների՝ ռուսական շուկայում արգելված ապրանքներ հայտնվելու հետ կապված:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին ռուսական կառավարությունը հրապարակել էր արգելված թուրքական ապրանքների նոր ցանկը, որտեղ մտնում են 17 տեսակի ապրանքներ, որոնց թվում են տոմատի մածուկ, վարունգ, նարինջ, խաղող, տանձ, հավ և հնդկահավ: Սահմանափակումներն ուժի մեջ են մտել 2016 թվականի հունվարից:

Placeholder