Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի սահմաններն այսօր անառիկ են, և ՀՀ Զինված ուժերի համապատասխան զորամիավորման կողմից պաշտպանվում են: Այդ մասին այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Լրագրողի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, թե Օդունդաղի բարձունքը ադրբեջանական ուժերը գրավել են, նախարարն ասաց. «Դիրքերի դասավորման մեջ փոփոխություն չի եղել և հակառակորդի կողմից դիրքերի առաջխաղացում տեղի չի ունեցել: Պաշտպանության խորքում, մեզնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա դիրք տեղադրելը չի նշանակում, թե հասել են ինչ-որ առավելության»:
Նախարարը խնդրեց զորամիավորման հրամանատարին խոսել այդ բարձունքի մասին, և վերջինն էլ հայտարարեց, որ Օդունդաղ բարձունքը երբևէ հայկական կողմի հսկողության տակ չի եղել: