Կոալիցիայի հետ կապված բոլոր հարցերը մինչև այս շաբաթվա վերջ կհստակեցվեն. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:50 26/01/2016
Հայաստան

Կոալիցիայի հետ կապված բոլոր հարցերը մինչև այս շաբաթվա վերջ կհստակեցվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական նոր կոալիցիայի հետ կապված բոլոր հարցերը մինչև այս շաբաթվա վերջ կհստակեցվեն, համենայնդեպս, ինչ-որ բան կհայտարարվի այդ առնչությամբ:

Թերթը հիշեցնում է, որ Դաշնակցության ներկայացուցիչները արդեն իսկ խոստովանել են, որ իրենք պատրաստվում են ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել: Փոխարենը ԲՀԿ-ականները կոնկրետ պատասխաններ տալուց ամեն կերպ խուսափում են, քանի որ ներսում խնդիրներ ունեն:

Թերթի տեղեկություններով՝ այս վիճակի պատճառն այն է, որ ԲՀԿ-ի վերաբերյալ քաղաքական որոշումները կայացնում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և այսօր կուսակցության ներսում երկպառակտում կա»:

Placeholder
Կոալիցիայի հետ կապված բոլոր հարցերը մինչև այս շաբաթվա վերջ կհստակեցվեն. «Ժողովուրդ»