ԱՄՆ դեսպանը ՝ Հայաստանում առաջին ապահովված պարտատոմսերի թողարկման մասին
Տնտեսություն
14:06 27/01/2016
Հայաստան

ԱՄՆ դեսպանը ՝ Հայաստանում առաջին ապահովված պարտատոմսերի թողարկման մասին

Հայաստանում առաջին ապահովված պարտատոմսերի թողարկումը հնարավորություն է ընձեռում սատարելու Հայաստանում նոր ֆինանսական պրոդուկտները: Այս մասին նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ այսօր Հայաստանում առաջին ապահովված պարտատոմսերի թողարկման մեկնարկի միջոցառմանը:

ԱՄՆ դեսպանատան լրատվական ծառայության հաղորդմամբ՝ գործարքը հնարավոր է դարձել  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ), Կապիտալ Ինվեստմընթս-ի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների համատեղ ջանքերի շնորհիվ:

Դեսպանի խոսքերով՝ այն համակցում է տարբեր զարգացման նախաձեռնություններ, որոնց մենք ձգտել ենք տարիների ընթացքում, այն է` վարկային համակարգում ավելի մեծ թվով ֆինանսական ռեսուրսների հասանելիություն Հայաստանի գյուղական վայրերի զարգացման նպատակով:

«Բացի հնարավորություններից, որոնք կստեղծի այս արժեթղթավորման ծրագիրը, վստահ եմ, որ այն նաև խթան կհանդիսանա` ֆինանսական հաստատություններին օգնելով հաղթահարել արժեթղթավորմանն առնչվող մարտահրավերները, ինչպիսին է լիկվիդայնությունը` վստահություն ձևավորելով  լավ կազմված իրավաբանական պայմանագրերի, ենթակառուցվածքների և ընթացակարգերի  նկատմամբ», - ասել է դեսպան Միլսը:


 

Placeholder
ԱՄՆ դեսպանը ՝ Հայաստանում առաջին ապահովված պարտատոմսերի թողարկման մասին