R&D լաբորատորիա՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում
Տնտեսություն
15:33 25/01/2016
Հայաստան

R&D լաբորատորիա՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում

Ձեռնարկությունների ինկու¬բատոր հիմնադրամի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը ուսումնական գործունեության հետ մեկտեղ իրականացնում է արդի գիտահետազոտական աշխատանքներ ՊԱՐԱՄ գերհամակարգչի օգնությամբ, անհրաժեշտ սարքավորումներով, ծրագրային ապահովմամբ և գրակա¬նությամբ: Կենտրոնում հնարավոր են գիտահետազոտական աշխատանքների հետևյալ կիրառություները` բիոինֆորմատիկա, վերջավոր տարրերի անալիզ, սեյսմոլոգիա, նյութական գիտություններ, կլիմայագիտություն, հաշվողական քիմիա, հաշվողական հիդրոդինամիկա:

Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՁԻՀ-ից, ներկայումս ՊԱՐԱՄ գերհամակարգչով աշխատանքներ են վարվում ԵՊՀ դասախոսական անձնակազմի կողմից` «ՌՆԹ-ի մոլեկուլների մոդելավորում թեմայով»` մոլեկուլային դինամիկայի մեթոդով օգտագործելով GROMACS ծրագրային փաթեթը: ԵՊՀ Ֆիզիկական քիմիայի ամբիոնի հետ համատեղ իրականացվում է նաև բարդ մոլեկուլների էլեկտրոնային կառուցվածքների հետազոտություններ օգտագոր¬ծելով՝ Gaussian 09 ծրագրավորման փաթեթը:

Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնը ՀՀ ԳԱԱ հետ համատեղ մշակել է նաև  նոր ծրագիր՝ Հնդկաստանի C-DAC կազմակերպության հետ, որի նպատակն է ստեղծել Բարձր արագագործության համակարգչային հետազոտությունների տարածաշրջա¬նային կենտրոն Հայաստանում: Ծրագիրն այժմ քննարկման փուլում է:

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը հիմնվել է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև 2009թ. հունիսին կնքված Փոխհամաձայնության հուշագրի շրջանակում: Կենտրոնի հիմնական առաքելությունն է Հայաստա¬¬նում ստեղծել ՏՀՏ մասնագիտական ուսուցման և այդ ոլորտում գիտահետա¬զոտական աշխատանքների իրականացման համար հատուկ միջավայր, որը մեծապես կնպաստի երկրում համաշխար¬հային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը:
 

Placeholder
R&D լաբորատորիա՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում