Իրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա
Քաղաքական
13:18 28/01/2016
Աշխարհ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա

«Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Փարիզ»,-այդ մասին հաղորդում է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը:

Իրանի նախագահը Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Իրան-Եվրամիություն, այդ թվում՝ Իրան-Ֆրանսիա հարաբերություններում նոր էջ է բացվում:

Նախատեսվում է, որ այսօր ԻԻՀ նախագահը կհանդիպի Ֆրանսիայի Սենատի նախագահին, այնուհետև կմասնակցի իրանցի և ֆրանսիացի գործարարների համատեղ նիստին:

 

Placeholder
Իրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա