Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ՝ Հայաստանի տարածքում
Կրթություն, գիտություն
10:17 28/01/2016
Հայաստան

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ՝ Հայաստանի տարածքում

Այսօր ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզի Միջնատուն, Շենկանի համայնքների, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ, Մեծ-Սարիար - Կրաշեն, Վերին Գետաշեն-Մադինա,  ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար), Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները:

Նշված ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

 

 

Placeholder
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ՝ Հայաստանի տարածքում