Կինեմատոգրաֆիա. Հայաստանը կկարողանա ներկայացնել համատեղ ծրագրեր «Eurimages»-ին
Մշակույթ
19:51 28/01/2016

Կինեմատոգրաֆիա. Հայաստանը կկարողանա ներկայացնել համատեղ ծրագրեր «Eurimages»-ին

«2016թ․-ի հունվարի 1-ից Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի «Eurimages» համատեղ կինոարտադրության համաձայնագրին։ Այս անդամակցության արդյունքում արդեն Հայաստանը կկարողանա ներկայացնել համատեղ ծրագրեր «Eurimages»-ին՝ առաջիկա հանդիպումներում քննարկելու համար»,-այսպես նշված է ԵԽ հաղորդագրության մեջ։

«Eurimages»-ը ԵԽ կողմից ստեղծված հիմնադրամ է՝ ուղղված եվրոպական կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների համատեղ արտադրությանը, բաշխմանը, ցուցահանդեսներին ու թվայնացմանը։ «Eurimages»-ի նպատակն է խթանել եվրոպական կինոարտադրությունը՝ քաջալերելով ֆիլմերի արդադրությունը և պրոֆեսիոնալների միջև համագործակցությունը։ 1988թ․-ին ստեղծվելուց ի վեր՝ «Eurimages»-ն աջակցել է 1726 եվրոպական համատեղ արտադրության՝ 518մլն եվրո ընդհանուր արժեքով։

Placeholder
Կինեմատոգրաֆիա. Հայաստանը կկարողանա ներկայացնել համատեղ ծրագրեր «Eurimages»-ին