Բանակը իր քառորդդարյա հոբելյանին է մոտենում՝ գլուխը բարձր. Սեյրան Օհանյան
Քաղաքական
17:53 28/01/2016
Հայաստան

Բանակը իր քառորդդարյա հոբելյանին է մոտենում՝ գլուխը բարձր. Սեյրան Օհանյան

«ՀՀ Զինված ուժերը իրենց գոյության  քառորդդարյա  հոբելյանին են մոտենում՝ գլուխը բարձր և յուրաքանչյուր  հայի հպարտությամբ արտասանած «հայկական բանակ» բառերի  մեջ կրելով մեր պատմական երազանքները, երկար տարիների քրտնաջան, զրկանքներով լի ծառությունն ու հաղթանակի բերկրանքը»,-բանակի 24-ամյակին նվիրված միջոցառմանը շնորհավորական ելույթում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը:

Նախարար ընդգծեց, որ 2015 թվականը հայ բանակի համար ձեռքբերումների և որակական առաջընթացի տարի էր. «Տարին առանձնացավ սահմանագոտում ստեղծված աննախադեպ լարվածությամբ, հակառակորդի կողմից մեկը մյուսին հաջորդող դիվերսիոն գործողություններով, հրթիռահրետանային կայանների և անգամ տանկային կրակի կիրառմամաբ:

Ս. Օհանյանի խոսքերով՝ միայն դիվանագիտական և ռազմական ասպարեզներում ՀՀ նախգահ, ԶՈՒ գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի անձնական ուղղորդմամբ, կառավարության որոշումների անշեղ կատարման և  հայկական բանակի ստորաբաժանումների ներդաշնակ ու փոխկապակցված գործողությունների շնորհիվ, առաջնորվելով փոքր ուժերով մեծ խնդիրների լուծման նշանաբանով հաջողվեց ժամանակին և արժանի հակահարված տալ հակառակորդի բոլոր ոտնձգությունների և կախարգելել զինված դիմակայության սրումները:

Placeholder
Բանակը իր քառորդդարյա հոբելյանին է մոտենում՝ գլուխը բարձր. Սեյրան Օհանյան