Հայոց բանակն ամեն օր իր առջև դրված քննությունը հանձնում է գերազանց. Սեյրան Օհանյան
Քաղաքական
14:03 28/01/2016
Հայաստան

Հայոց բանակն ամեն օր իր առջև դրված քննությունը հանձնում է գերազանց. Սեյրան Օհանյան

«Խորհրդանշական է, որ այսօր առաջինը այցելում ենք Եռաբլուր՝ մեր մարտական ընկերներին, նրանց հարազատներին շնորհավորելու»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Այսօր այստեղ յուրաքանչյուրի անունը լսելիս, մեզանից յուրաքանչյուրի միջով սարսուռ է անցնում, ցավն ու սխրանքը շաղախվում, դառնում են հպարտություն մեր մարտական ընկերների ու մեր բանակի համար, այնուհետև կարծրացնում, դառնում պատասխանատվություն՝ այսուհետ սխալներ չգործելու համար»,- նշեց նախարարը: 

Սեյրան Օհանյանի խոսքերով՝  Հայոց բանակի այսօրվա մարտունակությունը թույլ է տալիս ասել, որ հայկական բանակը տարածաշրջանում գործունակ,  մրցունակ, ինչպես նաև հաղթանակած բանակ է:

«Ամեն օր մեր սահմաններին, Արցախում, շփման գծում իր առջև դրված քննությունը հանձնում է գերազանց»,- ասաց նախարարը:

Placeholder
Հայոց բանակն ամեն օր իր առջև դրված քննությունը հանձնում է գերազանց. Սեյրան Օհանյան